Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեպտեմբերի վերջից ի վեր Հալեպում զոհվել է առնվազն 400 մարդ. ՄԱԿ

12:00, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Սեպտեմբերի վերջից ի վեր Հալեպում զոհվել է առնվազն 400 մարդ. ՄԱԿ

Հալեպի՝ գրոհայինների հսկողության տակ գտնվող արևելյան հատվածում ռազմական գործողություննների հետևանքով մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում մոտ 400 մարդ է զոհվել, մոտ 2 հազարը՝ վիրավորվել: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հադես գալով` հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայանը:
     Նա հայտնել է, որ այս ամիս Հալեպի ռմբակոծումներն ամենաինտենսիվն են եղել 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր:

«Դա հանգեցրել է սարսափելի մարդասիրական հետևանքների: Խորհրդում իմ նախորդ ելույթից հետո Հալեպի արևելքում զոհվել է ևս 400 մարդ, մոտ 2 հազարը՝ վիրավորվել, նրանցից շատերը երեխաներ են»,- ասել է Օ՛Բրայենը:

Սեպտեմբերի 29-ին կայացած Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անցած նիստին Օ՛Բրայենը հայտնել էր սեպտեմբերի 22-ին Հալեպում սկսված ռազմական գործողության «առաջին օրերին» 320 զոհի և 765 վիրավոր խաղաղ բնակչի մասին:

Աղբյուրը` tass.ru
6575 | 0
Facebook