Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մոտ 40 տարում ողնաշարավորների պոպուլյացիան վերացել է գրեթե 60 %-ով

22:10, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Մոտ 40 տարում ողնաշարավորների պոպուլյացիան վերացել է գրեթե 60 %-ով

Վայրի կենդանիների, այդ թվում` ձկների, թռչունների, կաթնասունների, երկկենցաղների ու սողունների պոպուլյացիան 1970-2012 թթ. ընթացքում կրճատվել է 58 %-ով: Այս մասին հայտնում է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (World Wildlife Fund, WWF) Living Planet Report 2016 հաշվետվության մեջ: Եթե այս միտումը շարունակվի, ապա 2020 թվականին արդեն Երկրի վրա կապրի երկու երրորդով ավելի քիչ ողնաշարավոր կեդանի, քան 1970-ին:

«Մեր աչքերի առաջ անհետանում է վայրի բնությունն, այն էլ` խելահեղ արագությամբ,- ասել է WWF գլխավոր տնօրեն Մարկո Լամբերթինին: -Խոսքը ոչ միայն գեղեցիկ ու բոլորիս կողմից սիրված տեսակների մասին է: Կենսաբանական տարատեսակությունն առողջ անտառների, գետերի ու օվկիանոսների հիմքն է: Վերացրեք կենդանիներին, և այդ էկոհամակարգերը կդադարեն գոյություն ունենալ, ինչպես նաև կվերանա մաքուր օդը, սնունդը, կլիման, որոնք նրանք ստեղծում են մեզ համար»:

11722 | 0
Facebook