Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իդլիբի դպրոցի վրա իրականացված ավիահարձակումը դարձել է 22 երեխայի մահվան պատճառ

10:40, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Իդլիբի դպրոցի վրա իրականացված ավիահարձակումը դարձել է 22 երեխայի մահվան պատճառ

Սիրիայի Իդլիբ քաղաքում դպրոցի վրա իրականացված ավիահարվածների արդունքում զոհվել է առնվազն 22 երեխա և 6 ուսուցիչ, այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Սա ողբերգություն է, սա բռնություն է: Եվ եթե սա արվել է միտումնավոր, ապա սա ռազմական հանցագործություն է»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյկայի հաղորդագրության մեջ:

Ըստ Լեյկայի` այս հարվածը կարող է Սիրիայի հնգամյա պատերազմում դպրոցների վրա իրականացված ամենաարյունալի հարձակումն է:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն էլ ասել է. «Հուսով եմ` մենք այստեղ կապ չունենք: Ինձ համար դյուրին է ասել «ոչ», բայց ես պատասխանատու մարդ եմ: Ես պետք է իմանամ, թե ինչ է ասելու մեր պաշտպանության նախարարը»:

Իսկ ՄԱԿ հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալն էլ հայտնել է, որ Հալեպի վրա սիրիական և ռուսական օդուժի իրականացված հարվածներից սպանվում է խաղաղ բնակչությունը: Նրանց մի մասը դառնում է ռմբակոծության, մյուս մասը` սովի զոհ: Հենց այս հայտարարություններն էլ դարձել են նրա ու Չուրկինի միջև կոնֆլիկտի պատճառ:

13215 | 0
Facebook