Երեկ կեսգիշերին մոտ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է
Shamshyan.com-ը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճում կնոջ դի կա: Նշված հասցե է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները թատրոնի դահլիճում հայտնաբերել են 65-ամյա Աստղիկ Մուշեղյանի դին:
Ըստ աղբյուրի` որպես հնչյունային ռեժիսոր աշխատող Ա. Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է մոտ 8 մ բարձրության վրա տեղադրված բարձրախոսներն անջատելու, սակայն վայր է ընկել և տեղում մահացել: