Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակն առաջիկա օրերին

08:10, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի կեսօրից հետո, 29-31-ն սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7, 30-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի կեսօրից հետո, 29-31-ը սպասվում է անձրև:

Երևանի հոկտեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.40C (1972 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.40C (2001 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 10.70C
     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

9240 | 0
Facebook