Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիլիջանի ուսումնական կենտրոնը լուծարվելու է». Ֆինանսների նախարար

17:55, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Դիլիջանի ուսումնական կենտրոնը լուծարվելու է». Ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է լինելու ֆիննախի Դիլիջանի թանկարժեք ուսումնական կենտրոնի ճակատագիրն, ասել է, որ դա ՊՈԱԿ է, որը կամ լուծարվում է, կամ վերաիմաստավորվում և որ իր կարծիքով, կառավարությունը գնալու է լուծարման ճանապարհով: Ինչ վերաբերում է շենքին ու թանկարժեք կահույքին, Արամյանը պատասխանել է, որ դա պետք է հանձնվի Պետական գույքի կառավարման վարչությանը, որն ունի հաստատված ծրագիր:
     Վարդան Արամյանը, սակայն, չցանկացավ գնահատական տալ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի աշխատանքին` միայն նշելով, որ կարելի է ավելի խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին:
    
     Ավելի վաղ ներկայացրել էինք ուսումնական կենտրոնի վրա պետբյուջեից ծախսված հսկայական գումարները, թե ինչ արժողությամբ կահույք ու սպասք է գնվել:

8308 | 0
Facebook