Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փոխնախարարները մի 60-70 հատ iPhone 7 են չէ՞ օգտագործում, այդ ի՞նչ ծախսեր են». Ալեքսանդր Արզումանյանը` վարչապետին

17:40, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Փոխնախարարները մի 60-70 հատ iPhone 7 են չէ՞ օգտագործում, այդ ի՞նչ ծախսեր են». Ալեքսանդր Արզումանյանը` վարչապետին
     «Վերջերս եղավ զավեշտալի դեպք, երբ կառավարության նիստում քննարկվում էր փոխնախարարներից մեկին բջջային հեռախոս գնելու հարցը: Դուք էլ զարմացաք և ասացիք` նման հարցերը չհասնեն կառավարության նիստ: Բայց հարց է ծագում լոգիկայի վերաբերյալ: Ինձ համար բացահայտում էր, թե ինչո՞ւ են չինովնիկի համար հեռախոս գնում»,- Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմելով ՀՀ վարչապետին` ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: «Եթե հաշվի առնենք, որ ունենք 17 նախարարություն` 3-ից 5 փոխնախարարով, մի 60-70 հատ iPhone 7 են չէ՞ փոխնախարարներն օգտագործում, այդ ի՞նչ ծախսեր են, ի՞նչ տրամաբանություն է»,- շարունակեց նա:
     «Որևէ մեկը փոխնախարարի համար չէր գնում հեռախոս: Տվյալ դեպքում փոխարտգործնախարարի մասին էր խոսքը, որը պարտավոր էր կապվել իր գործընկերների հետ, ու մենք հաստատում էինք րոպեների թվաքանակը, որը թույլատրված է օգտագործել: Հավանաբար լրագրողները վրիպել են տեղեկատվության հարցում»,- պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
     «ԶԼՄ-ները ներկայացրել էին կառավարության նիստի օրակարագը` որպես բջջային հեռախոս հատկացնելու հարց, որն աբսուրդ էր»,- հակադարձեց Արզումանյանը:
3791 | 0
Facebook