Lada XRAY բարձր հեչբեքը նոր մոդիֆիկացիա է ստանալու՝ 1,8-լիտրանոց բենզինային շարժիչով և Renault ընկերության 5-աստիճան JR5 փոխանցատուփով: Բացի այդ, հաճախորդներին կառաջարկեն 17-դյույմանոց անվասկավառակներ:
Մոտ ժամանակում պետք է մեկնարկի Lada XRAY-ի՝ լավացված արտաճանապարհային բնութագրերով վաճառքը: Lada XRAY-ի բազային բոլոր կոմլեկտավորումների մեջ մտնում են կայունության վերահսկման համակարգը (ESC) և հակաբուքսիրային համակարգը (TCS): Անցանելիության բարձրացման նպատակով քրոսովերն ստացել է էլեկտրոնային օգնականների ապակտիվացման գործառույթ: