Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Mercedes-ը ներկայացրել է նոր E 63 AMG-ն

02:05, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Mercedes-ը ներկայացրել է նոր E 63 AMG-ն

Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է E-Class սեդանի ամենաարագընթաց տարբերակը: Ավտոմեքենան հասանելի կլինի վաճառքի համար երկու մոդիֆիկացիայով՝ E63 և E63 S: Նորույթի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերին Լոս Անջելեսի ավտոսրահում:
     Ինչպես հաղորդում է գերմանական ապրանքանիշի մամուլի ծառայությունը, նոր E63 և E63 S-ը դարձել են E-Class-ի պատմության ամենահզոր տարբերակները: Առաջին դեպքում մոդելը կոմլեկտավորվում է 4,0-լիտրանոց բենզինային V8 շարժիչով, որի հզորությունը կազմում է 563 ձիաուժ և 750Նմ պտտող պահ: Մինչև 100կմ/ժ մեքենան կարող է զարգացնել 3,4 վայրկյանում:
     Երկրորդ տարբերակում շարժիչի հզորությունն ավելացվել է մինչև 603 ձիաուժ և 850Նմ պտտող պահ: Առավելագույն արագությունը 300կմ/ժ է: Երկու դեպքերում էլ շարժիչն աշխատում է իննաստիճան ռոբոտացված կրկնակի կցմամբ AMG Speedshift փոխանցատուփի հետ համատեղ:

6009 | 0
Facebook