Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գողություն կատարողը ոչ թե աղքատն է, այլ նարկոմանը. հարյուրավոր օրինակներ կարող եմ ասել ներկա պաշտոնյաների զավակների մասին». Գ. Ջհանգիրյան

15:50, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Գողություն կատարողը ոչ թե աղքատն է, այլ նարկոմանը. հարյուրավոր օրինակներ կարող եմ ասել ներկա պաշտոնյաների զավակների մասին». Գ. Ջհանգիրյան
     ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «ՔԿՀ-ներում զբաղվածության մասին» օրինագծի փաթեթի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց: «Մեր հարգելի գործընկերներից ոմանք գողությունը որպես հափշտակության տեսակ բերեցին, կապեցին աղքատության հետ: Ուսումնասիրություններն ապացուցում են հակառակը. հափշտակություն, գողություն կատարողները հիմնականում աղքատ մարդիկ չեն, լավ էլ նյութապես ապահովված են, ունևոր ընտանիքների զավակներ են: Ասում ենք` աղքատ մարդը պոտենցիալ գողություն կատարող է, ախր վիրավորում ենք: Հակառակն, աղքատն ավելի հպարտ ու սկզբունքային մարդ է. չի քծնել, չի շողոքորթել, չի դավաճանել, դրա համար էլ աղքատ է: Աղքատը գնում է, բեռ է թափում, մի քանի հազար աշխատում է, բերում, երեխային կերակրում է: Հանկարծ չմտածենք, որ գողություն կատարողն անպայման չունևոր մարդն է, ո՛չ. նարկոման է, լավ էլ հարուստ մարդու տղա է, գնում է, գողություն է անում, որ նարկոտիկի փող հայթայթի, որովհետև հայրը չի տալիս: Հարյուրավոր օրինակներ կարող եմ ասել ներկա պաշտոնատար անձանց զավակների մասին, ինչո՞ւ եք բերում աղքատի հետ կապում ամեն ինչ»,- հայտարարեց նա:
4213 | 1
Facebook