Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Աբրահամը վնասվածք է ստացել. Մյուրեյի դեմ մենամարտը չեղարկվել է

15:25, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Արթուր Աբրահամը վնասվածք է ստացել. Մյուրեյի դեմ մենամարտը չեղարկվել է

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում էր նոյեմբերի 12-ին Մոնտե Կարլոյում կայանալիք մենամարտին: Մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը և երեք շաբաթով պետք է դադարեցնի մարզումները: Այդ պատճառով նոյեմբերի 12-ին կայանալիք մենամարտը չեղարկվել է։

Հիշեցնենք, որ Աբրահամն արդեն մեկ անգամ մենամարտել է Մյուրեյի հետ՝ 2015-ի նոյեմբերին։ Մենամարտն ավարտվել է Արթուրի հաղթանակով:
     Նշենք նաև, որ հայտնի չէ, թե երբ կկայանա Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը և ով կլինի մրցակիցը։

2728 | 0
Facebook