Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթն սկսել է քայլել հիմնական պրոթեզներով. առաջիկայում էլ պատրաստվում է ամուսնանալ

17:05, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Դավիթն սկսել է քայլել հիմնական պրոթեզներով. առաջիկայում էլ պատրաստվում է ամուսնանալ
     Ապրիլյան քառօրյա պատերազմում երկու ոտքը կորցրած Դավիթ Գրիգորյանն ամիսներ առաջ ուսումնամարզական պրոթեզներով սկսել էր քայլել: Օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսահոլովակ, որտեղ երևում էր, թե Դավիթն ինչպես է քայլում: «Դավիթն ամիսներ առաջ է սկսել քայլել իմ պատրաստած պրոթեզներով, որոնք ուսումնամարզական էին: Այժմ նա քայլում է հիմնական պրոթեզներով: Պրոթեզավորումը շարունակական պրոցես է և սա հերթական փուլն է»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Մկրտիչ Գինոսյանը:
     Հարցազրույցներից մեկի ժամանակ Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ սկզբում հիասթափված էր, բայց հիմա սկսել է ապրել նախկինի պես: Վարկ են վերցրել, որպեսզի տունը վերանորոգեն. Դավիթն առաջիկայում ցանկանում է ամուսնանալ. «Հասկացել էի, որ ոտքեր չունեմ ու այդ պահին միայն մտածում էի, որ ընտանիքս հաշմանդամ է պահելու: Շատ էի վախենում, բայց ժպիտս այդ ժամանակ էլ չեմ կորցրել: Ես ու Արմանն (ապրիլյան պատերազմի օրերին հաշմանդամ դարձած Արման Ավետիսյան- խմբ.) ասում էինք, թեկուզ սայլակի վրա ենք, գնանք, զենքերը լիցքավորենք, տղաներին տանք, բայց չտարան...»,- ասել էր Դավիթը` հույս հայտնելով, որ Պաշտպանության նախարարությունը կօգնի աշխատանք գտնելու հարցում:
5174 | 0
Facebook