Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թութակի «մատնությամբ» կինը հասկացել է որ ամուսինն իրեն դավաճանում է

01:10, հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2016 թ.
Թութակի «մատնությամբ» կինը հասկացել է որ ամուսինն իրեն դավաճանում է
     Քուվեյթցի մի տղամարդ շատ անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել, երբ կնոջ ներկայությամբ թութակն սկսել է կրկնել այն նույն բառերը, որն ինքն ասել է իր սիրուհուն, որը համատեղության կարգով նաև տան մաքրուհին է: Ինչպես հայտնում է Life-ը, կինն առանց այդ էլ կասկածներ է ունեցել, որ ամուսինն անհավատարիմ է իրեն, իսկ թութակի մատնությունից հետո շտապել է ոստիկանություն ու ամուսնու դեմ բողոք ներկայացրել: Քուվեյթում ամուսնական անհավատարմությունը պատժվում է օրենքով: Սակայն, հուրախություն տղամարդու, դատավորը մեղադրանքը չի ընդունել` պատճառաբանելով, որ թութակի ցուցմունքները չեն կարող ընկալվել որպես ապացույցներ, քանի որ այդ բառերը նա կարող էր լսած լինել հեռուստացույցից:
Աղբյուրը` life.ru
10043 | 0
Facebook