Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատապարտյալները պետք է Skype-ով շփվելու հնարավորություն ունենան». Ն. Զոհրաբյան

15:00, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Դատապարտյալները պետք է Skype-ով շփվելու հնարավորություն ունենան». Ն. Զոհրաբյան
     «Դատապարտյալներից 30-35%-ի հարազատները Հայաստանում չեն, այդ մարդիկ ինչպե՞ս իրացնեն օրենքով վերապահված տեսակցության իրավունքը»,- դիմելով Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին` հարցրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա հորդորեց սենյակներում համակարգիչ տեղադրել` հասանելիք տեսակցության ժամը Skype-ով կարգավորելու համար:
     «Բանակցում ենք Կարմիր խաչի հետ ու արդեն համաձայնություն է տրվել մեկ-երկու տեղ համակարգչային տեխնիկա տեղադրելու համար»,- արձագանքեց փոխնախարար Քրմոյանը:
    
     Հիշեցնենք` Աժ-ում քննարկվում է «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը:
1969 | 2
Facebook