Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մոսկվա-Երևան օդանավի շարժիչը հրդեհվել է թռիչքից վայրկյաններ առաջ

14:20, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Մոսկվա-Երևան օդանավի շարժիչը հրդեհվել է թռիչքից վայրկյաններ առաջ

Մոսկվայի Վնուկովոյի օդանավակայանում թռիչքուղու վրա բոցավառվել է ուղևորատար օդանավի շարժիչը: Միջադեպը տեղի է ունեցել այս գիշեր` ժամը երկուսի մոտակայքում, երբ «Յութէյր» ավիաընկերության ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի, հաղորդում է tvzvezda.ru-ն:

Ուղևորները բոցավառման ժամանակ եղել են օդանավի սրահում: Վախեցած մարդկանց արագ տարհանել են: Վրա հասած հրշեջները հանգցել են կրակը: Օդանավը փոխել են: Ներկա դրությամբ ուղևորներն արդեն վայրէջք են կատարել Երևանում:

Օդանավակայանում աշխատում են արտակարգ ծառայությունները, պարզվում են հրդեհի պատճառները:

10210 | 0
Facebook