Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատապարտյալների քանի՞ տոկոսն է ազատության մեջ հայտնվելուց հետո աշխատանքի տեղավորվում». Մելքումյանը` փոխնախարարին

14:55, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Դատապարտյալների քանի՞ տոկոսն է ազատության մեջ հայտնվելուց հետո աշխատանքի տեղավորվում». Մելքումյանը` փոխնախարարին
     Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն Աժ-ում ներկայացնում է «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի` սրանով ամրագրվում են ՔԿՀ-ներում գտնվող անձանց համար մասնագիտական ուսուցման իրավունքի ու դրա իրականացման մեխանիզմները: «Կարծես` երաշխիք ենք ապահովում, որ դուրս գալուց հետո աշխատանք ունենալու հավանականությունը մեծ լինի»,- նշեց նա:
     «ՀՀ-ում ուսումնասիրվե՞լ է` տվյալ արհեստի հետ կապված վերապատրաստում անցնելուց հետո աշխատատեղ կա՞, թե՞ ոչ , և հետո, ովքե՞ր են վերապատրաստողները: Դատապարտյալները, որ դուրս են գալիս, ո՞ր մասն է աշխատանք գտնում»,- դիմելով փոխնախարարին` հարցրեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
     «Բյուջեի համար լրացուցիչ ծախսեր չեն առաջանում, սոցապ նախարարությունը հնարավորություն ունի այդ գործառույթը կազմակերպելու: Զբաղվածության ծառայությունն անցկացնում է մրցույթ, կան մասնագիտացված կենտրոններ ու նրանք էլ իրականացնում են ուսուցումը: Թե քանի՞սն են տեղավորվում, ասեմ` շատ քիչ մարդ է գտնում աշխատանք»,- պատասխանեց Քրմոյանը:
     «Նախագծին կողմ ենք քվեարկելու, բայց համոզված եմ` դա դրվելու է դարակում: Սա անիմաստ նախագիծ է. էսօր ՀՀ-ում աշխատատեղ չկա: Աժ մեծամասնությունը տարիներ առաջ մեծ ոգևորությամբ կողմ քվեարկեց գործազրկության 18 հազար դրամ նպաստը հանելուն` ասելով, որ ուղղելու են ուսուցողական ծրագրերին, աշխատողներին տալու են մասնագիտական ունակություններ, հիմա երբ հարցնում ես` քանի՞ մարդ է դրա արդյունքում ստացել աշխատանք, պատասխան չկա»,- նկատեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
     Օրինագծի քննարկումը շարունակվում է:
2221 | 0
Facebook