Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլը ե՞րբ ա ճիշտ ասել, որ հիմա ասի». Սամվել Ալեքսանյան

12:52, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Նիկոլը ե՞րբ ա ճիշտ ասել, որ հիմա ասի». Սամվել Ալեքսանյան
     Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից, «Ձկնկուլ» մականունով Արմեն Իսրայելյանի սպանությանը, երեկ հայտարարել էր, որ «Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունն ուղիղ բերում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»:
     «Ի՞նչ մեղադրանքներ, խի՞ պետք ա ինձ հետ կապվի էտ ամենը: Նիկոլը ե՞րբ ա ճիշտ ասել, որ հիմա ասի»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը:
     Դիտարկմանը, թե սպանված Արմեն Իսրայելյանը նրա գործընկերն է եղել, արձագանքեց. «Ի՞նչ գործընկեր, ես տենց գործընկեր չունեմ»:
    
     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Իսրայելյանը, որ 2002 թվականից աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, «ՀԺ»-ին տված հարցազրույցում պնդել էր, որ Ալեքսանյանն առևանգել է իրեն, խլել իր ունեցվածքը: Հարցազրույցի հրապարակումից հետո Արմեն Իսրայելյանն այլ լրատվամիջոցներով սկսել էր հերքել իրեն: Նա հայտարարել էր, թե խմած է եղել, չի իմացել, որ իրեն ձայնագրում են: Այդ հերքումներից հետո լրատվամիջոցը հրապարակել էր զրույցի այլ հատվածներ:
11507 | 1
Facebook