Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անհատ ձեռներեցներին ներգրավող դոլարային ավանդները` ՀՀ բանկերում

13:00, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Անհատ ձեռներեցներին ներգրավող դոլարային ավանդները` ՀՀ բանկերում
     Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերն, ըստ AVAND.am-ի` դոլարային հետևյալ ավանդներն են առաջարկում անհատ ձեռներեցներին.
     Ամենաբարձր տոկոսադրույքով դոլարային ավանդն անհատ ձեռներեցներից ընդունում է «Ֆասթ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն` ավանդ «Փոխառություն»՝ 11% եկամտաբերությամբ:
     7.75% եկամտաբերությամբ դոլարային ավանդ անհատ ձեռներեցներից ընդունում է «Կոնվերս բանկ»-ն՝ ավանդ «Կարաս»:
     7.5% եկամտաբերությամբ ավանդային առաջարկ ներկայացնում է «Անելիք Բանկ»-ն` ավանդ «Մանկական»:
     7% եկամտաբերությամբ ավանդներ ընդունվում են «Անելիք Բանկ»-ում` ավանդ «Ապահով» և «Կոնվերսբանկ»-ում` ավանդ «Պրոգրես»:
     Անհատ ձեռներեցներին առաջարկվող դոլարային մյուս ավանդներին ու դրանց պայմաններին ծանոթանալ` այստեղ:
     Ըստ առաջարկվող դոլարային ավանդների եկամտաբերության՝ վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Ֆասթ Կրեդիտ ՈՒՎԿ»-ը:
2805 | 0
Facebook