Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վերջին 2 տարում կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 300 խաղաղ բնակիչ է սպանվել

13:15, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Վերջին 2 տարում կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 300 խաղաղ բնակիչ է սպանվել

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տվյալներով` վերջին 2 տարիների ընթացքում ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիոն ուժերի կողմից իրականացված 11 ավիահարվածների հետևանքով Սիրայում զոհվել է 300 խաղաղ բնակիչ, այն դեպքում, երբ զինվորականները պաշտոնապես հայտարարել են 1 խաղաղ բնակչի մահվան մասին միայն:
     «Հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ կոալիցիայի կողմից ուժի կիրառման ցանկացած դեպքում հաշվի չեն առնվել նախազգուշական կանոնները, որպեսզի նվազագույնին հասցվեն կորուստները խաղաղ բնակչության շրջանում»,- BBC-ի փոխանցմամբ` ասել է Բեյրութում Amnesty International-ի ներկայացուցիչ Լին Մալուֆը:

3485 | 0
Facebook