Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուրուգվայը և Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

12:45, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Ուրուգվայը և Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը և Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ ներկայացնելու հնարավորությունը։ 2030 թվականին նշվելու է աշխարհի առաջնությունների անցկացման 100-ամյակը։ Առաջին անգամ առաջնությունն անց է կացվել Ուրուգվայում, և եզրափակչում մրցել են հենց Ուրուգվայը և Արգենտինան։

Հիշեցնենք, որ մինչ այս միայն մեկ անգամ է աշխարհի առաջնությունն անց կացվել երկու երկրում։ Դա տեղի է ունեցել 2002-ին՝ Ճապոնիայում և Հարավային Կորեայում։

6465 | 0
Facebook