Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազգաբնակչությունը շատ լավ բառ է ու հնարավոր չէ կապել սովետի հետ». Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին

12:30, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Ազգաբնակչությունը շատ լավ բառ է ու հնարավոր չէ կապել սովետի հետ». Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին
     «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց. «Ազգաբնակչություն բառը պետք է փոխարինվի այլ բառով, քանի որ սա խորհրդային տարիներից մնացած տերմին է ու վերաբերում է народонаселения հասկացությանը: Սա կայսերական խնդիր է հետապնդում ու կխնդրեի բառը փոխել»:
     «Ազգաբնակչությունը շատ լավ բառ է ու սովետի հետ կապելը հնարավոր չէ, բայց եթե առաջարկում եք` կփորձենք նորից նայել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
     Ինչ վերաբերում է նախագծին, ապա ըստ հեղինակների, օրինագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի օրենսդրորեն առավել համապարփակ կարգավորել էկոլոգիական դաստիարակությունը և էկոլոգիական կրթության համար ուղենիշներ սահմանել:
2004 | 0
Facebook