Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ավազի շերտի մեջ պահպանված մումիաները` հին աշխարհի անմեկնելի գաղտնիք

21:05, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Ավազի շերտի մեջ պահպանված մումիաները` հին աշխարհի անմեկնելի գաղտնիք
     Չինաստանի Տակլա-Մական անապատում հնէաբանները 20-րդ դարի սկզբին բացահայտել են արտասովոր գերեզմաններ: Վառ գույնի հագուստներ հագած տարբեր տարիքի մարդկանց մարմինները պատված են եղել ավազի բարակ շերտով: Այս տեղանքի ավազի մեջ շատ բարձր է աղի պարունակությունը, ինչն էլ պահպանել է մարմինները փտումից ու դրանք վերածել մումիաների: Համաձայն մասնագետների` մարմիններն ավելի քան 2000 տարեկան են: Հետաքրքիր է, որ բոլոր մումիաները պատկանում են եվրոպոիդ ռասային, բոլորն էլ բարձրահասակ են, ունեն բաց գույնի մազեր: Գիտնականները ենթադրում են, որ նրանք պատկանել են սկյութական և սարմաթական ցեղերին:
     Այժմ Թարիմյան կոչվող մումիաները գտնվում են Ուրումչիի թանգարանում (Չինաստան) և համարվում են հին աշխարհի անմեկնելի գաղտնիքներից մեկն ու պատկանում են 20-րդ դարի ամենակարևոր հայտնագործությունների թվին:
8962 | 0
Facebook