Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում մտադիր են արգելափակել Linkedin սոցիալական ցանցը

12:05, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանում մտադիր են արգելափակել Linkedin սոցիալական ցանցը

Աշխարհում ամենամեծ գործնական սոցիալական ցանցը` Linkedin-ը, որ 2015թ. տվյալներով ավելի քան 400 միլիոն օգտատեր ունի, կարող է «Անհատական տվյալների մասին» ռուսական օրենքի առաջին զոհը դառնալ: Այդ մասին հայտնել է Коммерсант օրաթերթը:
     Պարբերականի տվյալներով` կայքի արգելափակումը պահանջում է «Ռոսկոմնադզորը»: Գերատեսչության համոզմամբ` տվյալ սոցիալական ցանցի կառավարումն իրականացնող ընկերության` քաղաքացիների անհատական տվյալների հավաքագրման, կիրառման, պահպանման ու փոխանցման գործունեությունը հակասում է ռուսաստանյան օրենսդրությանը: Բացի այդ, Linkedin սոցիալական ցանցն այդպես էլ իր սերվերները չի տեղափոխել Ռուսաստան:
     Մոսկվայի Տագանսկի դատարանը դեռևս օգոստոսին է հավանության արժանացրել «Ռոսկոմնադզորի» հայցը, բայց դատարանի որոշումը դեռևս ուժի մեջ չի մտել:
     Այնուհանդերձ, Linkedin-ը մտադիր է շարունակել իր պայքարը ռուսական լսարանին հասանելի լինելու համար, որ պաշտոնական տվյալներով հասնում է 2.5 միլիոնի: Սոցիալական կայքը բողոքարկող դիմում է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան:

3804 | 0
Facebook