Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ «Ձկնկուլի» և «Ճուտի» սպանությունից. ըստ տեղեկությունների՝ մինչ այդ նրանք կատարել են 12 մլն ռուբլու ավազակային հարձակում

11:20, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Նոր մանրամասներ՝ «Ձկնկուլի» և «Ճուտի» սպանությունից. ըստ տեղեկությունների՝ մինչ այդ նրանք կատարել են 12 մլն ռուբլու ավազակային հարձակում
     Ռուսաստանում սպանված «Ձկնկուլ» մականվամբ Արմեն Իսրայելյանի և մյուս սպանվածի՝ «Ճուտ» մականվամբ Էդուարդ Նշանյանի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում Ռուսաստանի Դաշնության իրավապահները որոնում են 3-րդ անձին, ում տվյալները նրանց հայտնի է։ Ըստ տեղեկությունների՝ ռուսական կողմն ունի արդեն ապացույցներ, որ սպանվածները 3-րդ անձի հետ ավազակային հարձակում են կատարել, որից հետո Ա. Իսրայելյանն ու Է. Նշանյանը հայտնաբերվել են սպանված, իսկ 3-րդ անձը դիմել է փախուստի։ Ռուս իրավապահները հայտնաբերել են դիմակներ, գործիքներ՝ «Ձկնկուլենց» կողմից վարձակալած բնակարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը, հնարավոր է, կատարած լինի 3-րդ անձը, ով իր հետ է տարել ավազակային հարձակմամբ գողացած 12 մլն ռուբլին, հայտնում է Shamshyan.com-ը:
17143 | 2
Facebook