Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քլինթոնն ԱՄՆ-ը կտանի դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ». Դոնալդ Թրամփ

10:25, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
«Քլինթոնն ԱՄՆ-ը կտանի դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, իր մրցակից Հիլարի Քլինթոնի քաղաքականությունը վերջինի նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ-ը կարող է տանել դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Այդ մասին Թրամփը խոսել է Reuters գործակալության հետ ունեցած հարցազրույցում:
     «Քլինթոնը Սիրիայի հարցով ծրագիր չունի: Նրա գլխավորությամբ ամեն ինչ կավարտվի երրորդ համաշխարհայինով: Նա չգիտի` ինչ է անում, ինչպես չգիտեր, թե ինչ է անում Լիբիայում»,- ասել է Թրամփը:

7030 | 1
Facebook