ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու, իր մրցակից Հիլարի Քլինթոնի քաղաքականությունը վերջինի նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ-ը կարող է տանել դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Այդ մասին Թրամփը խոսել է Reuters գործակալության հետ ունեցած հարցազրույցում:
«Քլինթոնը Սիրիայի հարցով ծրագիր չունի: Նրա գլխավորությամբ ամեն ինչ կավարտվի երրորդ համաշխարհայինով: Նա չգիտի` ինչ է անում, ինչպես չգիտեր, թե ինչ է անում Լիբիայում»,- ասել է Թրամփը: