Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Աշոցքի, Գավառի, Տաշիրի ճանապարհներին մերկասառույց է

10:45, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Աշոցքի, Գավառի, Տաշիրի ճանապարհներին մերկասառույց է
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
     Դիլիջանի և Սպիտակի ոլորաններում, Աշոցքի, Գավառի, Տաշիրի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է:
     Աբովյանի տարածաշրջանում Թալին - Մաստարա ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մ:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
1929 | 0
Facebook