Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ասել է` «գնա բզբզա». «Հրապարակ»

10:20, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ասել է` «գնա բզբզա». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն այս օրերին առողջությունն է վերականգնում «Նաիրի» ԲԿ-ում:
     Նախավերջին ԳՄ նիստից առաջ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս որոշակի ոչինչ չի ասել ընտրություններին իր «մասնակցության» մասով, ասել է` գնա «բզբզա», մինչև տեսնենք ինչ ենք անում:
     «Նախագահից երբեք չի երևում, ու չես հասկանա` լա՞վ բան ենք անում, թե՞ վատ, Արգամիչին այլ բան չի մնում, քան սպասել, թե ինչ որոշում կկայացնեն՝ վերադառնո՞ւմ է մեծ քաղաքականություն, թե՞ ընդամենը «բզբզում» է»,- ասաց ՀՀԿ մեր աղբյուրը:
     «Այնուհանդերձ, Արգամիչն օրվա երկրորդ կեսին գալիս է ՀՀԿ գրասենյակ, հանդիպում հիմնականում մարզպետների և միջին պաշտոնյաների հետ, մի երկու ժամ նստում՝ գնում»:
     Մանրամասները` թերթի համարում:

4594 | 2
Facebook