Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել բոլոր գագիկխաչատրյաններից. «Հրապարակ»

10:05, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Կարեն Կարապետյանը որոշել է ազատվել բոլոր գագիկխաչատրյաններից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության երկրորդ «էշելոնում» սկսված փոփոխությունների հաջորդ հանգրվանը ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաև կադրային փոփոխություններ:
     Այդ կառույցներն ընկալվում են որպես փող լվանալու օղակ, որտեղ շատ են կոռուպցիոն ռիսկերը, հետևաբար` այս ամենը վերահսկելու համար պետք է սեփական կադրերին նշանակել:
     Երեկ արդեն աշխատանքից ազատվել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի երկարամյա ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Ըստ ամենայնի` Կարեն Կարապետյանը որոշել է կառավարության բոլոր գագիկխաչատրյաններին հրաժեշտ տալ` սկսած ֆինանսների նախարարից, խորհրդականից մինչև ԾԻԳ-ի ղեկավար:
     Հերթը կհասնի նաև մյուս ԾԻԳ-երին, որոնց մի մասը կարող է անգամ փակվել։ Առաջիններից մեկն էլ կլինի ֆինանսների նախարարության ԾԻԳ-ը»:
     Մանրամասները` թերթի համարում:

4922 | 0
Facebook