Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Ավետիքյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

18:50, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Սամվել Ավետիքյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Սամվել Ավետիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
     Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
     Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Սամվել Ավետիքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»։
3512 | 0
Facebook