Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը «Գազպրոմ»-ի վարչության նախագահի հետ քննարկել է գազի գնի իջեցման հարցը

18:35, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը «Գազպրոմ»-ի վարչության նախագահի հետ քննարկել է գազի գնի իջեցման հարցը
     Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
    
     Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և միջպետական փոխգործակցության կարևոր բաղադրիչ համարվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազաէներգետիկ ոլորտի հետ կապված հարցեր, որոնք, ըստ ՀՀ Նախագահի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ պարբերական հանդիպումների ժամանակ քննարկվող կարևոր օրակարգային հարցերից են:
    
     Համակարծիք լինելով, որ Հայաստանի անդամակցումը միասնական տնտեսական տարածքին՝ Եվրասիական տնտեսական միությանը, նոր հեռանկար է բացում փոխշահավետ համագործակցության և տնտեսությունների մրցունակության բարձրացման համար, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտում, ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության նախագահն այդ համատեքստում անդրադարձել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գնագոյացման, մասնավորապես՝ գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին:
    
     Հանդիպմանը Ալեքսեյ Միլլերը ՀՀ Նախագահին ներկայացրել է նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությունը, ներդրումները, առաջիկա ծրագրերը, որոնցում, նրա հավաստմամբ, կարևոր տեղ են զբաղեցնում նաև սոցիալական ծրագրերը:
3749 | 0
Facebook