Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հղի Ջանեթ Ջեքսոնն անճանաչելի է դարձել

04:05, չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2016 թ.
Հղի Ջանեթ Ջեքսոնն անճանաչելի է դարձել

Հոկտեմբերի սկզբին ամերիկացի հայտնի երգչուհի, Մայքլ Ջեքսոնի կրտսեր քույր Ջանեթ Ջեքսոնը պաշտոնապես հաստատել է իր հղիության մասին տեղեկատվությունը: Նորությունը ցնցել է բոլորին, չէ որ դա փոփ-աստղի առաջին հղիությունն է իր 50 տարեկանում: «Շնորհակալություն Աստծոն, որ օրհնեց մեզ»,- ասել է երգչուհին People ամսագրին տված հարցազրույցում:
     Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում միշտ սպորտային և սլացիկ Ջանեթը 43կգ է ավելացրել, ինչն ազդել է իր ինքնազգացողության վրա:
     Օրերս լրտեսները նկարահանել են նրան ամուսնու՝ Վիսամ Ալ Մանի հետ զբոսնելիս: Երգչուհին երջանիկ և սիրահարված տեսք ուներ, չնայած որ անճանաչելիորեն փոխվել էր: Փոխվել է ոչ միայն Ջանեթի կազմվածքը, այլև՝ հագուստի ոճը: Միլիարդատիրոջ հետ ամուսնությունից անմիջապես հետո Ջեքսոնը ընդունել է իսլամը և այժմ հագնվում է մուսուլմանական զգեստներ:

8230 | 0
Facebook