Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ամենահարուստ գործարարն առաջարկել է վերացնել «Գազպրոմի» արտասահմանյան մենաշնորհը

16:40, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
ՌԴ ամենահարուստ գործարարն առաջարկել է վերացնել «Գազպրոմի» արտասահմանյան մենաշնորհը

«ՆՈՎԱՏԵԿ» ընկերության վարչության նախագահ և խոշոր բաժնետեր Լեոնիդ Միխելսոնն առաջին անգամ հրապարակայնորեն հանդես է եկել «Գազպրոմի» արտահանման մենաշնորհի վերացման մասին: Ըստ նրա` այդպես պետության համար ավելի շահավետ կլինի:
     «Կարծում եմ, որ պետության համար ավելի ճիշտ կլիներ այլընտրանք ունենալ խողովակաշարային արտահանման ոլորտում»,- «Коммерсант»-ին տված հարցազրույցում հայտարարել է «ՆՈՎԱՏԵԿ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը:
     «Պետության համար ավելի շահավետ կլիներ, եթե գազի արտահանման մատակարարը լիներ ոչ միայն «Գազպրոմը»: Գազի արտահանումը պետությունը կարող է վերահսկել նաև այլ միջոցներով, ոչ միայն «Գազպրոմի» շրջանակներում»,- ասել է գործարարը:
     Ըստ նրա` վերջին 15 տարիները «շատ լավ ժամանակաշրջան էին «Գազպրոմի» համար, երբ նավթի գինը բարձր էր: Եվ տեսակետ է ձևավորվել, որ կարելի է աշխատել միայն այդպես, իսկ դա անհնարին է դարձնում առաջացող ռիսկերը հաշվի առնելը: Բայց չէ որ կա ևս մեկ խնդիր՝ վերաբերմունքը ռուսական գազի հանդեպ եվրոպական շուկայում: Փաստորեն, դա հիմա վերաբերմունք է «Գազպրոմի» հանդեպ»,- վստահ է Միխելսոնը:
     2016թ. գարնանը Միխելսոնը ճանաչվել է որպես ամենահարուստ ռուս գործարար: Forbes ամսագիրը գնահատել է նրա կարողությունը 14,4 մլրդ ԱՄՆ դոլար:

5369 | 0
Facebook