Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ հասկանում` կուսակցությունը ծամոնի բուտկա է, թե՞ կրծկալի խանութ. ամոթ է». Գևորգ Պետրոսյան

15:10, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
«Չեմ հասկանում` կուսակցությունը ծամոնի բուտկա է, թե՞ կրծկալի խանութ. ամոթ է». Գևորգ Պետրոսյան
     Մեր երկրի քաղաքական հարթակը վեր է ածվել քռչուփալասի յառմռկայի (կներեք ոչ ստանդարտ բառերի համար):
     Գրում են` այսինչի կուսակցությունը, այնինչի շարժումը ...
     Չեմ հասկանում` կուսակցությունը ծամոնի բուտկա՞ է, թե՞ կրծկալի խանութ: Ամոթ է...
     Սկսել են կուսակցություններին վերաբերել` իբրև դուքանների:
     Ու ամենածիծաղելին այն է, որ ոմանք իրենց լավ են զգում, որ իրենց անվանը կցագրվում է իրենց հիմնած կուսակցությունը: Իսկ երբ այդ կուսակցություններին անվանում ես մարդ-կուսակցություն, սրտնեղվում ու հրապարակավ «լաց են լինում»...
     Եթե մենք մի քիչ հարգում ենք քաղաքագիտությունն ու մի քիչ էլ` մեզ, ապա, կարծում եմ` իրավունք չունենք գոնե կուսակցություններն ընկալել իբրև սեփանակության իրավունքի օբյեկտ...
4367 | 0
Facebook