Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 80 կազմակերպություն պահանջում են բացառել Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում

15:00, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Ավելի քան 80 կազմակերպություն պահանջում են բացառել Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում

Ավելի քան 80 իրավապաշտպանական ու մարդասիրական կազմակերպություններ պահանջում են բացառել Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում` կապված Մոսկվայի` Սիրիայում վարած քաղաքականության հետ, հաղորդում է Independent-ը: Կազմակերպություններն իրենց ձայնը բարձրացրել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի` հինգշաբթի օրը կայանալիք նիստից առաջ, որում Ռուսաստանը, Հունգարիան և Խորվաթիան կպայքարեն Արևելյան Եվրոպայի ներկայացուցչի դերն ստանձնելու համար:

Արձագանքելով իրավապաշտպանների այս հայտարարությանը` Կրեմլը նշել է, որ այդ կազմակերպությունների գործունեությունն ավելի արդարացված կլիներ, եթե նրանք նույնքան հետևողական լինեին Սիրիայում ահաբեկիչների գործունեության հարցում:

5848 | 0
Facebook