Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեր ծանրորդները Մալայզիայից վերադառնում են 2 բրոնզե մեդալով

13:14, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Մեր ծանրորդները Մալայզիայից վերադառնում են 2 բրոնզե մեդալով

Մալայզիայի Փենանգ քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն 17-ամյա Վարազդատ Լալայանը, երկամարտի 340 կգ արդյունքով, զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։
    

Վարազդատ Լալայան
Վարազդատ Լալայան

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ստուգատեսին ներկայացված էր երեք մարզիկով։ Երեկ 85 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանը ներկայացնող Կարեն Ավագյանը։ Քիչ առաջ բրոնզե մեդալ նվաճեց նաև գերծանր քաշային ծանրորդուհի Արփինե Դալալյանը։

1825 | 0
Facebook