Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում խիտ մառախուղ է

12:45, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն։
     Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Սևանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մ:
     Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Մեղրու, Արտաշավանի, Գավառի, Մարտունու ավտոճանապարհներին և Թալին - Մաստարա հատվածում մառախուղ է։
     ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
     Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
2100 | 0
Facebook