Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Արփինե Դալալյանը՝ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

11:52, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Արփինե Դալալյանը՝ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մալայզիայի Փենանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության շրջանակներում այսօր պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդուհիները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող պատանիների Եվրոպայի չեմպիոն 17-ամյա Արփինե Դալալյանը, երկամարտի 220 կգ արդյունքով, նվաճեց բրոնզե մեդալ։

Արփինեն հստակ կատարեց բոլոր մոտեցումները։ Պոկում վարժությունում նա գլխավերևում պահեց 93 կգ, իսկ հրում վարժությունում՝ 127 կգ՝ հրաժարվելով 3-րդ մոտեցումից։

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց Չինաստանը ներկայացնող Սոնգը՝ երկամարտի 259 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Կոլումբիան ներկայացնող Լին՝ երկամարտի 253 կգ արդյունքով։

Արփինե Դալալյանն՝ Արման Ղազարյանի հետ
Արփինե Դալալյանն՝ Արման Ղազարյանի հետ
3154 | 0
Facebook