Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Samsung-ը դադարեցրել է Galaxy 8-ի ստեղծման աշխատանքները

11:35, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Samsung-ը դադարեցրել է Galaxy 8-ի ստեղծման աշխատանքները

Կորեական Samsung ընկերությունը 2 շաբաթով դադարեցրել է նոր` Galaxy 8 սմարթֆոնների ստեղծման աշխատանքները, քանի որ ընկերության բոլոր ինժեներներն զգաղված են Galaxy Note 7 սմարթֆոնների խափանման պատճառների բացահայտմամբ, հաղորդում է The Wall Street Journal-ը : Հիշեցնենք, որ այդ հեռախոսների մարտկոցները բոցավառվում են, ինչի հետևանքով դրանց արտադրությունն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ վաճառված օրինակները ետ են կանչվել:
     Ընկերության մասնագետները դեռևս չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչն է անսարքության պատճառը, հավանական պատճառների թվում են մարտկոցների չափազանց փոքր տարողունակությունն ու անհամապատասխան ծրագրային ապահովումը:
     Նշենք, որ Galaxy Note 7-երի վաճառքն սկսվել էր 2016-ի օգոստոսի 7-ին:

7441 | 0
Facebook