Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դանիայում հայտնաբերել են քարի վրա փորագրված 5-հազարամյա քարտեզ

21:10, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Դանիայում հայտնաբերել են քարի վրա փորագրված 5-հազարամյա քարտեզ

Ուսանող հնագետները դանիական Բորնհոլմ կղզում հայտնաբերել են 5 սանտիմետրանոց մի քար, որի վրա, ինչպես կարծում են մասնագետները, պատկերված է նեոլիթյան դարաշրջանի քարտեզ: Գտածոն հայտնաբերվել է այս ամռանը, Վասագորդ սրբավայրի պեղումների ժամանակ: Դրա տարիքը գնահատվում է 4,7-2,9 հազար տարի, հայտնում է The Local-ը: Հետազոտողների կարծիքով` քարի վրա պատկերված են մոտակա դաշտերը: «Քարի վրայի փոսորակները պատահական խազեր չեն,- ասում է դոկտոր Ֆլեմին Քոլն,- այս նշաններից շատերը մատնանշում են ցորեններ` մյուսները` տերևներով բույսեր: Մյուս նշանները պատկերում են ցանկապատներ, գյուղեր, արահետներ»: Ըստ Քոլի` նախկինում այս քարտեզի նմանվող ժայռապատկերներ հայտնաբերվել են Իտալիայում, սակայն Սկանդինավիայի տարածքում սա նմանատիպ առաջին գտածոն է:

10437 | 0
Facebook