Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մովսես Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Վահան Բադասյանի հետ. «Չորրորդ իշխանություն»

10:20, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Մովսես Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Վահան Բադասյանի հետ. «Չորրորդ իշխանություն»

««ՉԻ» տեղեկություններով՝ Արցախի պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն այն բանից հետո, երբ հրապարակային կոռուպցիոն բնույթի հայտարարություններ է հնչեցրել կապված ՀՀ զինված անձերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ուղղակի զանգահարել է Բադասյանին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հակոբյանը փորձել է բացատրություններ ստանալ Բադասյանից այն մասին, թե ինչո՞ւ է նա կեղծ հայտարարություններ անում ու անհարկի շահարկում իր անունը։ Բադասյանն էլ նշել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, պարզապես վրդովվել է վարչապետի՝ «դպրոցներում մայր ու աղջկա ինստիտուտի» մասին հայտարարություններից և ընդամենը փորձել է նրան հակադարձել»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3954 | 1
Facebook