Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրապետության 5 մարզում այս պահին ձյուն է տեղում

10:10, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
Հանրապետության 5 մարզում այս պահին ձյուն է տեղում

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

5884 | 0
Facebook