Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձկնկուլի» կինը` ամուսնու սպանության մասին

18:54, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Ձկնկուլի» կինը` ամուսնու սպանության մասին
     Ինչպես արդեն հայտնել էինք, պարզվել է ՌԴ-ում սպանված ՀՀ երկու քաղաքացիների ինքնությունը։
     Life.ru կայքը որոշ տվյալներ է հրապարակել սպանության վերաբերյալ: Մասնավորապես, հստակեցվում է, որ 1973թ. ծնված Էդուարդ Նշանյանի և 1970թ. ծնված Արմեն Իսրայելյանի սպանությունը տեղի է ունեցել Շչերբինկա շրջանում: Նախնական տվյալներով՝ նշված անձինք մահացել են 3-5 օր առաջ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի 7 պարկուճ և 2 գնդակ։ Բնակարանը պատկանել է սպանվածներից մեկին:
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Մոսկվայում Հայաստանի 2 քաղաքացու մարմին է հայտնաբերվել, որոնք նախկինում աշխատել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ: Այսպես, նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ մականվամբ) կինը՝ Քրիստինեն, Armtiems.com-ի հետ զրույցում հաստատել է, որ Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիներից մեկն իր ամուսինն է:
     Նրա խոսքով՝ դեպքից ժամեր առաջ խոսել է ամուսնու հետ, սակայն իրադարձությունների նման ընթացք հեռախոսազրույցում չի նշմարվել: Քրիստինեն հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել:
     Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մյուս սպանվածը՝ Էդուարդ Նշանյանը (մականունը Ճուտ), նույնպես որոշ ժամանակ աշխատել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկում, սակայն դեպքից ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից:
     Էդուարդ Նշանյանն ու Արմեն Իսրայելյանը մոտ երկու շաբաթ առաջ միասին մեկնել են ՌԴ: Դա եղել է այն բանից հետո, երբ Արմեն Իսրայելյանն ու Սամվել Ալեքսանյանն իրենց «հաշիվները պարզել էին»: Այս մասին Արմեն Իսրայելյանն էլ է իր հարցազրույցներից մեկում հայտարարել:
    
     Ռուսական «ren.tv»-ի թղթակիցը զրուցել է սպանվածների հարևանի հետ:
21574 | 0
Facebook