Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

18:55, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անուններն, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Վարազդատ Հարոյան, «Փադիդե», Իրան

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա», Կիպրոս

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Դավիթ Մանոյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթր Յունայթեդ» (Անգլիա)

Մարկոս Պիզելի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Գեղամ Կադիմյան, «Կարպատի» (Ուկրաինա)

Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը կհրապարակվեն ավելի ուշ:

3608 | 0
Facebook