Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պահանջում եմ` առավոտվա տրանսպորտն այնպես ապահովել, որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի գնալ մի ոտքի վրա կանգնած». Աննա Դարբինյան

17:50, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Պահանջում եմ` առավոտվա տրանսպորտն այնպես ապահովել, որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի գնալ մի ոտքի վրա կանգնած». Աննա Դարբինյան
     Ճիշտն ասած` չգիտեմ քաղաքապետարանում ով է զբաղվում տրանսպորտի հարցերով:
     Ես որպես ՀՀ քաղաքացի` պահանջում եմ, որ առավոտվա տրանսպորտն էնպես ապահովեն, որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի գնալ մի ոտքի վրա կանգնած, կռացած կամ ինչ որ մեկի շալակը բարձրացած։
     Ինչ անի էն մարդն, ում աշխատավարձը միայն գոյատևելու համար է հերիքում ու էդքան շնորք էլ չունի գողանալու, թալանելու, կաշառք վերցնելու մեքենա գնելու համար։ Ուրեմն ի՞նչ, պիտի սթրեսային վիճակում ու նվաստացած գնա աշխատանքի։
     Կարծում եմ` շատերը պիտի միանան պահանջիս։
4321 | 0
Facebook