Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Երկիր մոլորակի` տիեզերքից արված 1-ին լուսանկարը 70 տարեկան է

17:35, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Երկիր մոլորակի` տիեզերքից արված 1-ին լուսանկարը 70 տարեկան է

70 տարի առաջ այս օրը` 1946թ. հոկտեմբերի 24-ին, տիեզերքից արվել է Երկիր մոլորակի առաջին լուսանկարը: Այդ օրը գերմանացի գիտնական Վերներ ֆոն Բրաունի ստեղծած հայտնի «Ֆաու-2» հրթիռը հաջողությամբ մեկնարկել է ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի անապատից, ու հրթիռի վրա տեղադրված խցիկը 105կմ բարձրությունից ամրագրել է մեր մոլորակը: Դրանից հետո հրթիռն ընկել է Երկրի վրա, լուսանկարչական սարքը կոտրվել է, բայց ժապավենը մնացել է անվնաս:
     Մինչ այդ Երկրի` ամենաբարձր կետից արված լուսանկարը եղել է 22 մետր բարձրությամբ օդապարիկից արված լուսանկարը. դա եղել է 1935թ.: Իսկ մեր մոլորակն ուղեծրային սարքից առաջին անգամ լուսանկարվել է 1959թ. օգոստոսի 14-ին:
     Այժմ` տասնամյակներ անց, Երկրի արբանյակային լուսանկարները սովորական երևույթ են: Արբանյակային լուսանկարները մեծ դեր ունեն հետախուզման, եղանակային մշտադիտարկումների և այլ խնդիրների լուծման համար:

Երկիր մոլորակի` տիեզերքից արված 1-ին լուսանկարը. 1946թ., հոկտեմբերի 24
Երկիր մոլորակի` տիեզերքից արված 1-ին լուսանկարը. 1946թ., հոկտեմբերի 24
8726 | 0
Facebook