Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում 16-ամյա ֆուտբոլիստը, կոմայից դուրս գալուց հետո, սկսել է խոսել իրեն անծանոթ իսպաներեն լեզվով

16:50, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ում 16-ամյա ֆուտբոլիստը, կոմայից դուրս գալուց հետո, սկսել է խոսել իրեն անծանոթ իսպաներեն լեզվով

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Բրուքվուդ քաղաքի դպրոցական թիմի 16-ամյա ֆուտբոլիստ Ռուբի Նսեմոն սկսել է իսպաներեն խոսել՝ կոմայից դուրս գալուց հետո։ Տղան 2 շաբաթ առաջ է գլխի ծանր վնասվածք ստացել՝ խաղի ընթացքում։ Նա երեք օր կոմայի մեջ է եղել, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն երբ նա գիտակցության է եկել, լիովին մոռացել է անգլերենը և սկսել է իսպաներեն խոսել, որը մինչ այդ չգիտեր։ Ֆենոմենն ուսումնասիրելու համար հիվանդանոց էին հրավիրվել ԱՄՆ-ի առաջատար մասնագետները, և ժամանակի ընթացքում Ռուբին սկսել է հիշել անգլերենը՝ մոռանալով իսպաներենը։

Հիմա Ռուբին դուրս է գրվել հիվանդանոցից և վերականգնողական կուրս է անցնում տանը։ Անգլերենը նա հիշել է, իսկ իսպաներենից կարողանում է որոշ արտահայտություններ հիշել։

8408 | 0
Facebook