Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալթայում ավիավթարի հետևանքով զոհվել են Ֆրանսիայի ՊՆ աշխատակիցներ

16:45, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Մալթայում ավիավթարի հետևանքով զոհվել են Ֆրանսիայի ՊՆ աշխատակիցներ

Այսօր առավոտյան Մալթայում տեղի ունեցած ավիավթարի 5 զոհերը Լիբիա էին մեկնում ֆրանսիական մաքսային ծառայության հրամանով: Այդ մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, ասված է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունում:
     «Ինքնաթիռը դիտորդական առաքելություններ էր իրականացնում Միջերկրական ծովում ֆրանսիական պաշտպանության նախարարության համար»,- բացատրել է Լե Դրիանը:
     Նախարարը հստակեցրել է, որ նրանց թռիչքի նպատակը Միջերկրական ծովում միգրացիոն հոսքերի մոնիթորինգն էր, ինչպես նաև մարդկանց անօրինական տեղափոխողների և թմրավաճառների երթուղիների հայտնաբերումը:
     Նրա խոսքով՝ անձնակազմի հինգ անդամներից երեքը եղել են պաշտպանական գերատեսչության աշխատակիցներ, երկուսը՝ CAE ընկերության ներկայացուցիչներ: Այդ ընկերությանն է պատկանել ինքնաթիռը:
     Հիշեցնենք, որ Մալթայի լրատվամիջոցները տարածել էին, թե ավիաաղետի զոհերը ԵՄ պաշտոնայներ են ինչը, սակայն, հերքվել էր:

6321 | 0
Facebook