Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բացօթյա սրճարանների սեփականատերերն իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը». Տարոն Մարգարյան

16:40, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
«Բացօթյա սրճարանների սեփականատերերն իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը». Տարոն Մարգարյան

Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը և հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը: «Անձրևային եղանակով պայմանավորված՝ բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները: Խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու կանխեք նման երևույթները. բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը: Որևէ բացառություն չպետք է լինի այս հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

2034 | 0
Facebook