Խնդրում ենք սպասել...

Միջազգային

13 տարվա ընդմիջումից հետո BMW-ն նոր գովազդային ֆիլմ է թողարկել

00:05, երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2016 թ.
13 տարվա ընդմիջումից հետո BMW-ն նոր գովազդային ֆիլմ է թողարկել

2001-2003թթ. BMW ընկերությունն իր ավտոմեքենաների մասին մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել և հրապարակել: Այդ ֆիլմերում հանրահայտ դերասաններ են նկարահանվել՝ Մադոննան, Հերի Օլդմենը, Միկի Ռուրկը և անգամ Մերիլին Մենսոնը: Այդ ժամանակ թողարկվել է ընդհանուր առմամբ 8 հոլովակ, որոնցում անփոփոխ է եղել վարորդը` Քլայ Օուենը:
     Համարյա 13 տարի ֆիլմերի պատմությունը շարունակություն չի ստացել, բայց երեկ` 2016թ. հոկտեմբերի 23-ին, կայացել է նոր տեսահոլովակի շնորհանդեսը: Այդ ֆիլմում, ավանդույթի համաձայն, կան ևʹ աստղեր, ևʹ բոլորովին նոր BMW-ներ (այս անգամ 5-Series), ևʹ, իհարկե, Քլայ Օուենը:

13190 | 0
Facebook